Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կադրեր՝ շփման գծում իրականացված գործողություններից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahman-2

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում տեսանյութ ու բացատրություն է ներկայացրել սահմանին կատարվածի վերաբերյալ: Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Աղդամի,Ակնայի ուղղությամբ: Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները։