Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուս-վրացական սահմանի փակման արդյունքում տուժել է ՀՀ տնտեսությունը» (տեսանյութ)

Տնտեսություն
med-4

Մոսկվան ու Թբիլիսին որոշել են համագործակցել առեւտրի եւ ճանապարհների վերագործարկման հարցում:  Խոսքը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դեռեւս 2011 թ. կնքված «Առեւտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման մասին է: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանը պետք է իր շահերն առաջ տանի այս հարցում. «Ռուս-վրացական սահմանի փակման արդյունքում տուժել է նաև ՀՀ տնտեսությունը: Այս իմաստով Հայաստանը պետք է համագործակցության հեռանկարներ փնտրի թե Վրաստանի, թե Ռուսաստանի և թե Իրանի հետ, վարի այնպիսի ակտիվ տնտեսական քաղաքականություն, որը հրապուրիչ կլինի բոլորի համար: Կարծում եմ, որ բոլոր երկրները պետք է ինտեգրվեն տարածաշրջանում, գտնեն համագործակցության ուղիներ: Մյուս կողմից կարևոր է, որ Ռուսաստանը և Վրաստանն այնպիսի մեխանիզմ մշակեն, որը կհրապուրի այլ խաղացողների ևս»: Քննարկմանը ներկա՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ նշեց, որ Ռուսաստանը և Վրաստանը համաձայնել են համագործակցել տնտեսական հարցում՝ մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները. «Համաձայնել են առանձնացնել տնտեսականը քաղաքական հարցերից: Ակցենտը դրվում է տնտեսության զարգացման վրա:  Եթե Ղարաբաղի հարցում համաձայնեն կողմերը տնտեսական առումով համագործակցության գնալ, ապա վրացական օրինակը գուցե տեղին լինի: Ադրբեջանը պետք է օրինակ վերցնի Վրաստանից այս հարցում»,-նշեց նա: