«Ա1+»-ի հարցումը. այս պահին առաջատարը Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է
Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ: Դրանցից 4-ը դաշինք են, 5-ը՝ կուսակցություն:
Ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, «Հայկական վերածնունդ»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:
Ներկայացնում ենք 17.02.2017 հրապարակված՝ a1plus.am հարցման արդյունքները. այս պահին առաջատարը Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է՝ 34 տոկոս: Երկրորդ տեղում «Ելք» դաշինքն է, երրորդում՝ ՀՅԴ-ն։
Հարցմանը մասնակցել է 9240 հոգի։