A
A
ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը, իսկ շտաբը՝ ԳՄ-ն ու Սերժ Սարգսյանը (տեսանյութ)
Քիչ առաջ, իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից անմիջապես հետո, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հրապարակեց կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հինգ հորիզոնականներում տեղ գտած անունները: Առաջին տեղում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, երկրորդում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, չորրորդում՝ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հինգերորդ հորիզոնականում էլ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է: