Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ert

19.30 Ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի բողոքի ակցիան ավարտվեց։ Դատապարտյալների հիվանդանոցից դուրս եկավ մի ներկայացուցիչ, որին ակցիայի մասնակիցները խորհրդանշական հաց տվեցին։ Ակցիային ներկա էր Համախմբում կուսակցության անդամ, պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Ակցիայի մասնակիցները որոշեցին շաբաթ օրը հավաքվել Ազատության հրապարակում անցկացնելու ակցիա ի պաշտպանություն Սասնա ծռերի։ A protest march in support of Artur Sargsyan who supplied food to the members of ‘Sasna Tsrer’ group took place in Yerevan 19.00 Այս պահին ակցիայի մասնակիցները Դատապարտյալների հիվանդանոցի մոտ են; 18.26 Ակցիայի մասնակիցներին դատախազության մոտ սպասում էին երկու տասնյակից ավել  ոստիկաններ: Նրանք փակել էին ճանապարհը և չէին թողնում երթի մասնակիցներին մոտենալ դատախազության շենքին, սակայն նրանց մոտեցավ դատախազության ներկայացուցիչը և նրանցից վերցրեց դիմում- բողոքը, խոստանալով հանձնել այն գլխավոր դատախազին: Ակցիայի մասնակիցները դիմումի հետ  աշխատակցին տվեցին նաև մեկ հատ «բուխանկա» տեսակի հաց , խնդրելով դա էլ փոխանցել գլխավոր դատախազին: Այս պահին ակցիայի մասնակիցները շարունակում են երթ-բողոքը՝ շարժվելով դեպի դատապարտյալների հիվանդանոց: A protest action in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place in front of the General Prosecutor's Office of Armenia [caption id="attachment_1520507" align="alignnone" width="500"]A protest action in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place in front of the General Prosecutor's Office of Armenia \[/caption] A protest action in support of Artur Sargsyan who supplied food to the members of 'Sasna Tsrer' group took place in front of the General Prosecutor's Office of Armenia   17. 53. Այս պահին ակցիայի մասնակիցները փակել են Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտային հարող  խաչմերուկը, կաթվածահար արել երթեւեկությունը՝ իրենց ելույթներում կրկին անգամ ներկայացնելով ակցիայի պահանջները: Նրանց մոտեցավ Ոստիկանության Երեւանի վարչության  պետի տեղակալ Վալերի Օսիպյանը եւ համոզեց նրանց՝ չփակել ճանապարհը, միայն շարունակել երթը: Ցուցարարները համոզվեցին։ Presentation of the results of 'Assessment of corruption risk at the RA Healthcare sector' reserach took place at Congress Hotel 17.33. Հաց բերող Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով այսօր Ազատության հրապարակից մեկնարկել է երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: A protest action in support of Artur Sargsyan who supplied food to the members of ‘Sasna Tsrer’ group took place on Freedom Square A protest action in support of Artur Sargsyan who supplied food to the members of ‘Sasna Tsrer’ group took place on Freedom Square Մոտ հարյուր քաղաքացի  այս պահին քայլում է Մաշտոցի պողոտայով՝ շարժվելով դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ բողոքի խոսքն ասելու այնտեղ: A protest march in support of Artur Sargsyan who supplied food to the members of ‘Sasna Tsrer’ group took place in Yerevan A protest march in support of Artur Sargsyan who supplied food to the members of ‘Sasna Tsrer’ group took place in Yerevan Նրանք ուզում են հիշեցնել, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը գնալով վատանում է ու նրա կալանավորումը կարող է լինել ճակատագրական:   Հիշեցնենք, Արթուր Սարգսյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար: 2016թ. դեկտեմբերի 30-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխվեց ստորագրությամբ` հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա. Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը: Օրեր առաջ դատարանը կրկին փոխեց Արթուր Սարգսյանի խափանման միջոցը եւ որոշեց նրան կալանավորել 2 ամսով: Այսօր դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ Արթուր Սարգսյանը ստացիոնար բուժման կարիք չունի, բացի այդ, «ձեռք բերված փաստական տվյալները վկայում են Ա. Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականության մասին»։