A
A
Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Հայկական համագումարից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախումբը նամակ-խնդրագրով դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերջինիս կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայկական հանձնախմբի անդամները կոնգրեսականներին կոչ են արել իրենց ստորագրություններով միանալ Դոնալդ Թրամփին հասցեագրված նամակ-խնդրագրին։ Պատմական փաստերը մեջբերելուց հետո կոնգրեսականները հիշեցրել են ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիրքորոշումը, որը 1981 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Կոնգրեսականները նաեւ Թրամփին կոչ են անում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարել: