Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աղջիկներ, երես տվեք տղամարդկանց, թե չէ նրանք կդառնան Հիտլեր, Ստալին, Լուկաշենկո» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arshakyanner

Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին սպասելի էր, քանի որ երկուսն էլ բռնապետ են,  նրանք կոլեգաներ, գաղափարակիցներ են եւ վտանգավոր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ «Լուկաշենկոյին իր ձայնի պատճառով փոքր ժամանակ, դպրոցական եւ ուսանողական տարիներին աղջիկները երես չեն տվել, եւ հիմա նա վրեժ է լուծում տղամարդկանցից։ Աղջիկներ, երես տվեք տղամարդկանց, հակառակ դեպքում նրանք դառնում են բռնապետ, նրանք դառնում են Հիտլեր, Ստալին, Լուկաշենկո»,-ասաց Ա. Արշակյանը՝ ընդգծելով, որ Ալեքսանդր Լապշինը պետք է իմանար, որ տեղափոխվում է վտանգավոր միջավայր։ Նա հիշեցրեց, որ Բելառուսի նախագահը պարբերաբար հակասեմիտական հայտարարություն էր արել, եւ սա լավ առիթ էր պատժել ուրեւէ հրեայի։ Միաժամանակ, Հայաստանի ընդդիմությունը ստացավ հակաիշխանական քարոզչության շատ լավ առիթ, հերթական անգամ քննադատելու նրանց, որոնք Հայաստանին դաշինքի տարան այն ակումբներ, որտեղ Բելառուսն է։ «Իմ նմաններին նրանք առիթ են տալիս ասելու՝ բա որ ասում էինք չի կարելի կիսաժողովրդավարական Հայաստանը տանել այդ բռնապետական ակումբ։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է օգտագործի առիթը ասելու, որ դա մեր տեղը չէ, եւ նրանք, որ դա նախապատրաստել են, հակահայ գործունեություն են արել»։ Նախկինում հայ-բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Աղասի Արշակյանի դիտարկմամբ՝ հայերի թիվը Բելառուսում մինչեւ 2007 թ. 10 անգամ ավելացել է. «Այն մարդիկ, որ գնում են Բելառուսի դեսպանատան դիմաց հավկիթ են նետում՝ իրենց հաշիվ չեն տալիս, որ էնտեղ 50 հազար մարդ գնում-աշխատում եւ 50 հազար ընտանիք այստեղ պահում է։ Լապշինը ով է, Լապշինը նոր դառավ հայտնի, իրան էնդեղ ոչ մի բան չեն անելու, ներողություն է խնդրելու, մեղայական է գրելու, մի 15 -20 օր պահելու են, հետո դուրս հանելու։ Հիմա Լապշինը դարձել է միջազգային դեմք։ Հիմա ինձ ասեք՝ սա ում էր ավելի շատ օգուտ, ում էր վնաս։ Էս ամեն ինչից շահեց Լապշինի անձը»։ «Էդ մարդուն հանձնում են հայամետ լինելու համար, Ղարաբաղ գնալու համար մարդուն պատժում են մեզ հետ համերաշխ լինելու համար։ Ձեր կարծիքը հակահայկական եւ հակապետական քարոզչություն է», -հակադարձեց Ազատ Արշակյանը։