Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգեն Սարգսյանն ընդունել է Մաթիաս Քիսլերին

Պաշտոնական
unnamed3-1

Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրության ներկայացնող տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, ԳԴՀ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների կրթության ու վերապատրաստման, Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի առաքելությանը համատեղ մասնակցության խնդիրներին: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: