A
A
«Հաց բերողին» ձերբակալել են
«Սասնա ծռեր»-ին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանին տեղափոխել են Հատուկ Քննչական ծառայություն: Սակայն նրա կարգավիճակը դեռ պարզ չէ՝ նրան ձերբակալե՞լ են, թե՞ բերման ենթարկել: Հաց բերողի պաշտպան Տիգրան Եգորյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ այս պահին մտնում է Հատուկ Քննչական ծառայություն եւ մանրամասներ կհաղորդի ավելի ուշ: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել էր տարեվերջին՝ առողջական խնդիրների պատճառով: Նա մեղադրվում էր «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան ձերբակալել են։ ՀՔԾ-ն ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ , փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել են փոխել հանդիպման օրը: