Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լապշինի դեպքը հարված էր Արցախի տնտեսությանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
tatul-tevan

«Լապշինի դեպքը լակմուսի թուղթ էր, որը կրկին անգամ ցույց տվեց, որ մեր դաշնակիցները աշխատում են մեր դեմ» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիա փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանը: «ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր՝ Բելառուսը և Ռուսաստանը, զենք են վաճառում Ադրբեջանին, Ղազախստանն էլ տարբեր դիվանագիտական օղակներով պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Մենք բոլորս գիտեք, որ Հայաստանին իր կամքին հակառակ տարել մտցրել են ԵՏՄ, այդ որոշումը կայացրել է Վլադիմիր Պուտինը, և Սերժ Սարգսյանը մի գիշերում չէր կարող հայ ժողովրդի կարծիքը հարցնել» ,-ասաց լրագրողը՝ հավելելով, որ Լապշինի դեպքը որևէ կերպ չի անդրադառնա Ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Քննարկմանը ներկա՝ ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նշեց, որ Լապշինի դեպքից հետո Հայաստանը պետք է դասեր քաղի, հասկանա, թե նման իրավիճակներում ինչպես պետք է գործի, ինչպես պետք է իր շահն առաջ տանի: Ըստ պատգամավորի՝ Բելառուսում Հայաստանի դեսպանի պահվածքը խոսում է այն մասին, որ ունենք համակարգային խնդիր. «Ամբողջ պետության վատ աշխատանքի արդյունքն է սա: Չի կարող պետությունը լավը լինել, իսկ դեսպանը վատը»: Տեսակապի միջոցով քննարկմանը մասնակցում էր նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր  Հայկ Խանումյանը, որը նշեց, որ Լապշինի դեպքը հարված էր՝ ուղղված Արցախի զբոսաշրջությանը. «Ադրբեջանը համակարգված միշտ հարվածել է Արցախի տնտեսությանը: Ապրիլյան էսկալացիան հիմնականում այն ուղղություններով էր, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը և հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ մինչ այդ փորձում էին գյուղատնտեսական աշխատանքները խանգարել: Տարեկան 15 հազար զբոսաշրջիկ է արտասահմանից այցելում Արցախ: Այդ թիվը անկում ապրեց 2014 թվականի օգոստոսի դեպքերից և 2016-ի ապրիլից հետո»: