Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Ishxan-Zaqaryan1

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի մասին դիմում։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով ասաց, որ 10 տարվա աշխատանքից հետո է նա հրաժարական տվել, թեև հարկ է նման դեպքերում նման պաշտոնյաներին շնորհակալություն հայտնել` իրենց կատարած աշխատանքի համար: Հերմինե Նաղդլյանը տեղեկացրեց, որ մի քանի օր ժամանակ կա և եթե մտափոխվի Իշխան Զաքարյանը, կարող է դիմումը հետ վերցնել: Այնուհետև քվեարկության դրվեցին քննարկված մի շարք նախագծեր, որոնց քվեարկության ժամանակ բացակաների փոխարեն քվեարկեցին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։