Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուրջ 50 անուն հայկական գինի՝ Մոսկվայում

Պաշտոնական
wine-1

Հայկական գինեգործական ընկերությունների պատվիրակությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ   մեկ միասնական տաղավարով մասնակցում է Մոսկվա քաղաքում ընթացող «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել  ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Եվգենի Գրոմիկոն: Ռոբերտ Մակարյանի խոսքով` ցուցահանդեսի առաջին օրն արդեն իսկ զգացվում է հետաքրքրություն հայկական գինիների նկատմամբ` հիմնականում մեզ համար թիրախային շուկահամարվող Ռուսաստանի կողմից։ Հայկական տաղավար են այցելել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը,  ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, Ռուսաստանի սոմելյեների և փորձագետներիմիության նախագահ Արթուր Սարգսյանը։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում են 12 գինեգործական ընկերություններ` արտերկրյա սպառողին ներկայացնելով շուրջ 50 անուն  հայկական գինիներ։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 10-ը ներառյալ։   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին