Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» փակ նիստ է անցկացնում

Քաղաքականություն
zharangutyun

«Ժառանգություն» կուսակցության գրասենյակում մեկնարկում է խորհրդի փակ նիստ. այս մասին «Ա1+»-ին ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Քննարկվելու է, թե ինչ ձեւաչափով է կուսակցությունը մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նիստից հետո հնարավոր կլինի պարզել քննարկման արդյունքները: Հունվարի 20-ին ևս փակ նիստ էր անցկացվել, սակայն ընդհանուր հայտարարի անդամները չէին եկել։ Կուսակցությունում անհամաձայնությունները կապված են Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի գլխավորած ուժի հետ համագործակցության հետ: Հնարավոր են այլ լուծումներ։