Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորենացի փողոցի դեպքերով կալանավորվածները դատապարտվեցին 3 տարով (տեսանյութ)

Քաղաքականություն
khorenaci6

Խորենացի փողոցի դեպքերով կալանավորված Սոսո Մարգարյանը, Գագիկ Միքայելյանը եւ Արսեն Մկրտումյանը քիչ առաջ դատապարտվեցին 3-ական տարվա ազատազրկման: Երեւանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նրանց դատապարտեց այն պատժաչափին, ինչ պահանջել էր դատախազը: Հիշեցնենք, որ գործով անցնող 3 ամբաստանյալներն էլ դատաքննության ընթացքում ընդունել էին իրենց մեղքը՝ մեղմ պատիժ ստանալու ակնկալիքով: Այսօր դատարանում ամբաստանյալները նշեցին, որ իսկապես քար են նետել ոստիկանների ուղղությամբ, սակայն այն բանից հետո, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել: Իսկ իրենց նետած քարերը որեւէ ոստիկանի չեն կպել: