Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոտարը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

Պաշտոնական
arpine1

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով՝ «Գավառ» նոտարական տարածքի նոտարը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է գործունեության կասեցում կարգապահական տույժ՝ 4 ամիս ժամկետով: Կարգապահական տույժի հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատանքային խմբի կողմից նախարարի հրամանով իրականացված նոտարական գործունեության ուսումնասիրությունը, որի արդյունքում հայտնաբերվել են օրենքի և իրավական այլ ակտերի խախտման հատկանիշներ: Արդարադատության նախարարություն