Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտանետումները կնվազեցվեն (տեսանյութ)

Տնտեսություն
arcvik-1

«Գործողությունները, որոնք ձեռնարկվում են արտանետումները նվազեցնելու համար, դեռևս բավարար չեն»,- այսօր Երևանում կայացած՝  «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ընդլայնված նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ Փարիզյան կլիմայական համաձայնագիրն արդեն ԱԺ-ում է. «Հույս ունեմ, որ առաջիկա քառօրյայում արդեն կվավերացվի այդ փաստաթուղթը, որը հնարավորություն կտա դրամաշնորհների միջոցով ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք վերաբերում են նաև արտանետումների նվազեցմանը: Սրանից կարող են օգտվել արդյունաբերական և հանքարդյունաբերական գործարանները: Մեր գնահատմամբ՝ յուրաքանչյուր տարի այդ դրամաշնորհները կարող են  մինչև 50 միլիոն դոլարի կայուն եկամուտ ապահովել, ինչը թույլ կտա ավելի բարեկարգ շրջակա միջավայր ունենալ»: Նախարարը հավելեց, որ Խորհրդային տարիների համեմատ՝ Հայաստանում արտանետումների թիվն էականորեն նվազել է. «Եթե Խորհրդային տարիներին 25 միլիոն տոննա տարեկան արտանետում կար, ապա հիմա այդ թիվը հասել է 10 միլիոնի, բայց դա էլ է շատ բարձր, փորձում ենք իջեցնել, ծրագրով նախատեսված է հասցնել մինչև 7 միլիոնի»: