Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. կա մեկ զոհ

Կարևոր լուրեր Հասարակություն
debed1

Հունվարի 30-ին, ժամը 12.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի - Ախթալա հատվածում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 14-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 35 SA 917 պետհամարանիշով (1984 թ. ծնված Հ. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել գետից և տեղափոխվել Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից և ավտոմեքենայի մեջ հայտնաբերել 1983 թ. ծնված Տ. Դ.-ի դին: ԱԻՆ