Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կիրականացվեն մարզիկների դժվարամատչելի հետազոտություններ

Սպորտ
unnamed-2-2

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը» առաջիկայում կապահովի մարզիկների առողջության դժվարամատչելի հետազոտություններ Հայաստանում, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Դրանց համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 13 մլն 470 հազար դրամ։ Կենտրոնում տարեկան երկու անգամ կատարվում է նաեւ Հայաստանի հավաքական թիմերի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մարզադպրոցների սաների խորացված բժշկական զննություն: Մարզիկների համար պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ՝ նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում առողջության պահպանման, արգելված նյութերի եւ մեթոդների կիրառման վնասակար ազդեցությունների վերաբերյալ։ «Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը մեր տարածաշրջանում միակն է, որը ստացել է որակի ղեկավարման միջազգային ստանդարտ։