Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շերեփը պետք է լինի երկաթյա (տեսանյութ)

Քաղաքականություն
elq2

Կառավարության նիստերի դահլիճում այսօր «Ելք» դաշինքի առաջին համաժողովին դաշինքի անդամ, ԼՀԿ անդամ, Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձավ Խրիմյան հայրիկի` թղթե շերեփի հայտնի պատմությանը` նշելով, որ այն այսօր պետք է լինի երկաթյա։ Այդ պահին նա իր ձեռքին ուներ շերեփ։ Դաշինքի անդամ, Հանրապետություն կուսակցության վարչության անդամ Արտակ Զեյնալյանն իր ելույթում նշեց, որ իրենք փոփոխություններ են ուզում, քանի որ հանրությունն այլևս չի հավատում իշխանություններին. «Մեր մեծագույն ձեռքբերումը կլինի այն, որ մենք կարողանանք հավատ ստեղծել, այն մոգական ազդեցություն կարող է ունենալ։ Մենք անցնում ենք հանրային ծառայության ու կառավարելու ենք ոչ թե պետական բյուջեն, ազգային կապիտալը` յուրաքանչյուրի վաստակը, մեր երկրի հողը։ Սրանք զգացմունքային խոսքեր չեն։ Մենք ոչ թե պետք է ավելացնենք հարկերը, այլ անձանց եկամուտները»: Ըստ նրա` մեր երկրում չպետք է լինեն մերժված մարդիկ, խռովածներ, բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին.«Մեր ուժը մեր միասնության մեծ Մենք-ի մեջ է»: Ի դեպ, հայտարարվեց նաեւ, որ դերասան Հայկոն ընտրություններին կլինի դիտորդ։