Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաժողովն օրհնել է Գրետա մայրիկը (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-sargsyan

Կառավարության նիստերի դահլիճում այսօր մեկնարկեց «Ելք» դաշինքի առաջին համաժողովը, որին ներկա են նաեւ այլ ուժերից Թեւան Պողոսյանը, Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաեւ` դերասան Հայկոն, երգիչ Արթուր Իսպիրյանը։ Իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ այս համաժողովն օրհնել է իր մայրը` Գրետա մայրիկը, որը ցանկանում էր անգամ հենակներով, վատառողջ գալ համաժողովին։ Արամ Սարգսյանը նշեց, որ այս իշխանությունները փող բաժանելով են փորձում ընտրություններին հասնել արդյունքի. «Ակնհայտ է դառնում, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը մենք ենք, որ անկաշկանդ ու առանց ձեւականությունների քննադատում է իշխանություններին։ Մենք մեր ներուժը արկածախնդրության չենք տանելու, այլ պայքարելու ենք խաղաղ ու առանց ցնցումների»: