Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանո Սիրադեղյանի գործով դատապարտվածը կրկին հացադուլ է սկսել

Քաղաքականություն
новый-коллаж-300x217-1-300x217-472x265-1

Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը երեկվանից կրկին հացադուլ է սկսել: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա հարազատներից մեկը, Արմեն Տեր-Սահակյանը այդ կերպ ցանկանում է ուշադրություն հրավիրել իր գործի վրա: Նա  իր բողոքն է հայտնում վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մեկ տարով հետաձգելու  համար, ինչպես նաեւ պահանջում է հանդիպում Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ: Ցմահ դատապարտյալը  մոտ մեկ ամիս գտնվել էր  հացադուլի մեջ  եւ այն  դադարեցրել է նախորդ տարվա  դեկտեմբերի 31-ին՝ առողջական խնդիրների հետ կապված: Իսկ այս տարի արդեն    դիմել է նաեւ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով օգտվել իր բացառիկ իրավունքից եւ ներում շնորհել իրեն: Արմեն Տեր-Սահակյանը դատապարտվել է ցմահ  ազատազրկման՝ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի եւ մյուսների գործի շրջանակներում: