Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը հանդիպել է Լեհաստանի դեսպանի հետ

Պաշտոնական
mip

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 18-ինընդունել է Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքներիպաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր,  ինչպիսիք են երեխաների իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարում Մարդու իրավունքների պաշտպանի դերին և ազատազրկման վայրերում իրավունքների պաշտպանությանը վերաբերող և այդ ոլորտներում հասարակության իրազեկվածությունը բարձրացնող միջոցառումներ կազմակերպելու հարցերը: Հանդիպման ժամանակ առաջարկվել է Դեսպանի միջնորդությամբ ապահովել համագործակցությունը երկու երկրների մարդու իրավունքների հաստատությունների միջև: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խթանել երկկողմ համագործակցությունը՝դարձնելով այն շարունակական:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ