Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգեն Սարգսյանն  ընդունել է Պյոտր Սվիտալսկուն

Պաշտոնական
unnamed-24-1

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը hունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ տիկին Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ողջունել է Երևանում մեկնարկող ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի անցկացումը: Վիգեն Սարգսյանը կարևորել է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ուսումնական ծրագրերն ու դրանցում պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր: