Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք Կարեն Կարապետյանը կմտաբերի Սերժ Սարգսյանի խոստումները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen-kar

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց լրագրողների հետ՝ ամփոփելու իր գործունեության հարյուր օրը: Ներկայացված հաշվետվությունը նա բաժանեց չորս մասի ու մանրամասնորեն սկսեց ներկայացնել՝ ինչ են հասցրել անել ու ինչ պետք է անեն: Նա ընդգծեց, որ իր թիմը պրոֆեսիոնալ է, հայրենասեր, պարկեշտ, աշխատասեր: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ԱԺ ընտրությունների քարոզարշավին ո՞րն է լինելու վարչապետի դերակատարումը, ինչպե՞ս է համոզելու մարդկանց, որ ընտրեն հենց ՀՀԿ-ին, բացի այդ՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանն ունի վերջին հինգ տարում ՀՀ-ում բնակության տեղեկանք՝ մասնակից լինելու համար ընտրություններին, նա ասաց. «Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, թեեւ ապրել եմ Երևանից դուրս. եթե իմ տեղեկանքը չհամապատասխանի, չեմ մասնակցի: Իսկ թե ինչպես եմ քարոզելու՝ աշխատելով»: Արդյո՞ք նա կմտաբերի Սերժ Սարգսյանի երեք ռազմավարական խոստումը՝ հարցին, նա նշեց. «Ես չեմ խուսափում ձեր հարցից, ուղղակի եկեք վերադառնանք մեր ձեւաչափին: Այս հարթակը այդ հարթակը չէ, որ Սերժ Սարգսյանի մասին հարցեր տաք: Գուցե չեմ մասնակցելու քարոզարշավին: Դուք հարցնում եք՝ եթե մինչ այժմ չեն հավատացել նրա խոստումներին, ո՞նց են հիմա հավատալու, ասեմ՝ հավատալու են մեր աշխատանքով: Յուրաքանչյուր գերատեսչություն պետք է աշխատի: Ես չեմ հրաժարվում իմ ասած «պրիմիտիվ գողություն» արտահայտությունից, միգուցե էմոցիոնալ է հնչել դա, սակայն քրեական գործ կարող է այդ ամենի՝ իմ նշած ոլորտի մեջ չլինի, իմ ասածն ընդամենը մեր ծախսերի արդյունավետությունն է: Իմ խնդիրը ոչ թե մարդ բռնելն է, այլ այդ ֆինանսական հոսքերի կառավարումը»: Նախընտրական տարի է, ինչպե՞ս է վարչապետը տնտեսական խոստումներն իրականացնելու. «Այն ծրագիրը, որ ներկայացրել ենք բյուջեով մաքսիմալ իրատեսական պետք է լինի, սակայն մեծ կատաստրոֆա չեմ տեսնում, եթե ծրագրերի մի մասը չիրականա. թիվը այնքան կարեւոր չէ, այլ այն տենդենցը, որը դնում ենք տնտեսության զարգացման համար: Մենք սանիտարիզացիա ենք անում՝ ծախսերի նվազեցում, վարկերի խստացում՝ վերցնելու առումով: Մարդ կա, իր տան դիվանը որոշում է ապրիլի երեքին առնել, այդ դեպքում պատկերացնո՞ւմ եք բիզնեսի դեպքում ինչ կլինի»: