A
A
Հանրապետության ավտոճանապարհները՝ ժամը 20.30-ի դրությամբ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Շենկանի, Միրաք համայնքների ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Սիփան, Ավշեն և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: