Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաստիկ բքի պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

Կարևոր լուրեր Հասարակություն
roads

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,  սաստիկ բքի և անբավարար  տեսանելիության պատճառով Բերդ -  Ճամբարակ  ճանապարհը փակ է: Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Սարավանի և  Վարդենյաց  լեռնանցքներում  տեղ - տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն