Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սննդաբանը հիշեցնում է 3 սպիտակ մահերի մասին (տեսանյութ)

Հասարակություն
snund

Ամանորի տոներին անընդհատ ծամելն է պատճառը, որ  մարդիկ քաշի ավելացում են ունենում: Սննդի խորհրդատու Հասմիկ Եղիազարյանը նշում է, որ  2,5-ից 3 ժամ ընդմիջումներով  պետք է սնունդ ընդունել: «Եթե տոնական օրերին մեկ տեղից մյուս տեղ են գնում, կարող են նախաճաշել իրենց տանը, հետո նոր արդեն գնան հյուր:  Եթե ճաշի ժամ է, լիարժեք կարելի է ճաշել, ոչ թե անընդմեջ ծամել, հենց  դա է ծանրաբեռնում ստամոքսը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդի խորհրդատուն: Նրա խոսքերով՝   բոլոր ճաշատեսակները եւ աղցանները  շատ նպաստավոր են առողջ ապրելակերպի համար: Պարզապես խառնելն է շատ սխալ: Հերթականությունը եւ մթերքների համակցությունը պետք է աշխատել ճիշտ ընտրել: «Ցանկալի է հաց ուտելիս սկսել բանջարեղենից, կամ բանջարեղենային աղցանից, որոնք նպաստում են աղեստամոքսի աշխատանքին»,- ավելացրեց Հասմիկ Եղիազարյանը: Սննդաբանը խորհուրդ տվեց առավոտյան արթնանալիս ջուր խմել, դա շատ կարեւոր է, որովհետեւ նպաստում է աղիների աշխատանքին: Միաժամանակ նա բոլորին հիշեցրեց, որ  գոյություն ունի երեք սպիտակ մահ՝  շաքարավազ,  աղ եւ  ալյուր: