Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն հետեւում է Սեյրան Օհանյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
axvan-1

«2016 թվականը Հայ Հեղափոխական Դաշնակցության համար նոր սկզբի տարի էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, ասաց  ԱԺ  ՀՅԴ խմբակցության քարտուղարԱղվան Վարդանյանը։ 2016  թվականի վերջին վեց ամիսների ընթացքում ՀՅԴ-ին անդամագրվել է 800 հոգի, որի 80 տոկոսը երիտասարդներ են։ Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին, պարոն Վարդանյանը նշեց, որ ողջունում է քաղաքական ցանկացած միավորում, դաշինք,  բայց ՀՅԴ-ն այս պահի դրությամբ որևէ ուժի հետ բանակցություններ չի վարում։ Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի հետ դաշինքին, ապա ընտրությունների արդյունքները ցույց կտան՝ շարունակել համագործակցությունը, թե ոչ. «Մարդիկ տեսնում են, որ կա հնարավորություն ընտրությունների միջոցով Հայաստանում բան փոխելու»,-ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ Դաշնակցության, ինչպես նաև՝ ընդդիմադիր ուժերի ներկայացվածությունը նոր խորհրդարանում շատ կարևոր է լինելու. «Այս նոր համակարգի պայմաններում որքան մեծ լինի Դաշնակցության կշիռը,  ներկայացվածությունը խորհրդարանում, այնքան մեր երկրում ներքին կայունություն կապահովիի, զարգացման ռեալ նախադրյալներ կստեղծվեն, երշխավորված կլինի մեր երկրի, Արցախի անվտանգությունը, օտար միջամտությունները նվազ կլինեն կամ  հակազդեցություն կստանան։ Ուզում ենք, որ մեր քաղաքական ուժերը գիտակցեն, որ  Դաշնակցության պնդմամբ էր, որ Սահմանադրությամբ ամրապնդվեց, որ ընդդիմությունը պետք է խորհրդարանում ունենա տեղերի 30 տոկոսը, քանի որ մենք գիտակցում ենք, որ առանց ըննդիմության ռեալ ներկայացվածության, առանց հակազդեցության հնարավոր չէ երկիրը զարգացում ապրի»։ Պարոն Վարդանյանն անդրադարձավ նաև Սեյրան Օհանյանի և Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն՝ նշելով, թե դա նրանց իրավունքն է. «Սեյրան Օհանյանը նոր չի մտնում քաղաքականություն, նա քաղաքական պաշտոն է  զբաղեցրել,եղել քաղաքական թիմի անդամ, ուղղակի ինձ  շատ հետաքրքիր է, թե ինչ ձևաչափով, ինչ թիմով, ինչ քաղաքական ուժով կգա ասպարեզ»։ Ինչ վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարի ժամանակ հնչեցրած ելույթին, ապա Աղվան Վարդանյանի համար այնտեղ որևէ նոր բան չկար. «Միակ լավ ու նոր բանն այն էր, որ Հենրիխ Մխիթարյանը մեր մեծագույն հպարտությունն է։ Փոխզիջումը ենթադրում է զիջումներ՝ երկու կողմից, եթե մի կողմը չի գնում զիջումների, դա չի կարող կոչվել փոխզիջում»։ Պարոն Վարդանյանն այս տարվա համար առանձնացրեց ևս մեկ կարևոր իրադարձություն՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը. «Որքան էլ անկեղծ, հուսահատ լիներ այդ քայլը, ես կարծում եմ, որ դա ապրիլյան պատերազմի ընթացքում մեր ազգի համախմբվածությունը կոտրելուն էր ուղղված, որն ուղղորդվել է դրսի ուժերի կողմից»։