Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կողոպուտի 2-րդ մասնակիցը ներկայացրել է հափշտակած 7 միլիոնը

Կարևոր լուրեր Հասարակություն
police-2

Դեկտեմբերի 20-ին, ժամը 9-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը հարվածել էր աշխատակցուհու գլխին և ձեռքից բացահայտ հափշտակելով պարկը, որի մեջ եղել էր 7.000.000 դրամին համարժեք գումար, դիմել էր փախուստի:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեկտեմբերի 22-ին, ժամը 6-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման էր ենթարկվել 1986 թ. ծնված Ալբերտ Վանյանը: 

Ձեռնարկված հետագա միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել Ալբերտ Վանյանի հանցընկերը՝ 1990 թ. ծնված Ալբերտ Աղաջանյանը, ներկայացրել հափշտակված գումարը և տվել խոստովանական ցուցմունք:

Ալբերտ Վանյանը և Ալբերտ Աղաջանյանը ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն