Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԻՍ-1» աստիճանի հրդեհ՝ Երևանում

Կարևոր լուրեր Պաշտոնական
hrdeh

Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի 22-րդ շենքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը: Ժամը 20.57-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է 21.23-ին, մարվել՝ 21.32-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: