Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆլորենցիան կմասնակցի Դիլիջանի զարգացմանը

Հասարակություն
1280px-Sharambeyan_Dilijan

Դիլիջան համայնքի  տրանսպորտի համալրման, քաղաքային լուսավորության բարելավման և աղբահանության կառավարման ուղղությամբ Եվրամիության կողմից իրականացվող ծրագրի կապակցությամբ   համայնքապետարանի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ դեկտեմբերի  11-17-ը  գտնվում էր Ֆլորենցիայում: Համայնքապետարանի պատվիրակությանն ընդունեց Ֆլորենցիայի  քաղաքապետ Մատեո Ռենցին: Ընդունելությունը կայացավ ջերմ մթնոլորտում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի արծարծմամբ և խորհրդանշական  նվերների փոխանակմամբ: Ֆլորենցիայի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը ծրագրի կոորդինատոր Մասսիմո Գաչին և տեխնիկական կոորդինատոր Անդրեա Կորսինին ներկայացրեցին հիշատակված ոլորտների վերաբերյալ կազմված նախագծերը, քննարկվեցին դրանց առանձին դետալները, իրականացման ժամկետները: Հյուրերը ծանոթացան նաև տրանսպորտային և կոմունալ ոլորտում կազմակերպության փորձին, որն իրականացվել է հենց Ֆլորենցիայում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մասնագիրական խմբի հետ ծրագրի հաջորդ քննարկումը կկայանա Դիլիջանում՝ 2017թ. փետրվարին: Դիլիջանի համայնքապետարան