A
A
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին (տեսանյութ)
Այսօր ուղիղ 19:00-ին Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվեց մայրաքաղաքի ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:
Գլխավոր տոնածառն այս տարի ունի 32 մետր բարձրություն, գլխի աստղը 8 անկյուն է, ինչպես և նախորդ տարիներին։ Տոնածառի լույսերի գույները կրկին եռագույն են:
Նախորդ տարիների համեմատ սակայն Հանրապետության հրապարակը մարդաշատ չէր և լույսերի միացմանն էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա չէր:
Իդեպ ժամը 19:00-ին վառվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տեղադրված տոնածառների լույսերը, ինչպես նաև տոնական ձևավորման համար հարմարեցված լույսային զարդերն ու կախազարդերը:
