Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ուր, ՀՀԿ-ն ուր». Տ. Կարապետյանը բացառում է նաև ՀԱԿ-ի հետ դաշինքը

Քաղաքականություն
05d06b201d7a78c3e2e4f6ef739ce6c7

Ժողովրդական կուսակցությունը մասնակցելու է  առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Բայց դեռ չեն որոշել` միայնա՞կ, թե՞ դաշինքով: «Ա1+»-ի հարցին՝ հնարավո՞ր է ՀԱԿ-ի կամ ՀՀԿ-ի հետ դաշինք կազմեն, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն արձագանքեց.«ՀԱԿ-ը բացառվում է, սիմպատիա եւ հավատ չենք ունեցել: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա ես ուր, ՀՀԿ-ն ուր»: Ըստ Ժողովրդական կուսակցության նախագահի՝ նոր ընդդիմադիր ուժեր կան, որոնց հետ խորհրդակցում են, սակայն անուններ չնշեց: Տիգրան Կարապետյանը խորհուրդ տվեց մի քիչ էլ սպասել, առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի: