Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր համագործակցությունն ուղղված է եղել սահմանադրական կարգի հաստատմանը». Ստ. Դեմիրճյան (տեսանյութ)

Քաղաքականություն
demirchyan

Կառավարության նիստերի դահլիճում այսօր ՀԱԿ 2-րդ (20-րդ)համագումարին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում ողջունեց ներկաներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք. «ՀԱԿ-ը կայացած քաղաքական ուժ է, ՀՀ ամենակազմակերպված եւ ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններից մեկը: Այն լուրջ դերակատարություն ունի ներքաղաքական կյանքում ու հետեւողական պայքարում է ժողովրդավարության համար: Իսկ ՀԱԿ պատգամավորները ակտիվ գործունեություն են ծավալում ԱԺ-ում»: Նա նշեց, որ իրենց գործընկերային հարաբերությունները սկսվել են 2007թ., երբ իրենք սատարեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահի ընտրություններին. «Մեր համագործակցությունն ուղղված է եղել սահմանադրական կարգի հաստատմանը՝ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար»: