Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թե որ ռեստորանում Սերժ Սարգսյանը հաց կուտի՝ կմնա գաղտնիք (տեսանյութ)

Քաղաքականություն
0b3c2d4b9d6166bf7de5659db38c1c1d

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կաշխատեն առանց ընդմիջման՝ մինչեւ օրակարգի սպառում: Քվեարկության դրվեց նախորդ նիստում քննարկված 27 նախագիծ: «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ օրենքներն արագ բերելու արդյունքում չեն հասցնում ամբողջական տեղեկանալ, թե ինչ փոփոխություններ են նախատեսվել. «Ըստ մամուլի հրապարակումների՝ այս օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի, վարչապետի եւ ՀՀ նախագահի ծախսերը դառնում են պետական գաղտնիք, թափանցիկ չեն լինելու: Թող մեկը պարզաբանի, քանի որ դրանից է կախված մեր քվեարկությունը»: «Ես չգիտեմ այդ մասին, թերթում եմ կարդացել»,- անկեղծացավ Գալուստ Սահակյանը: Փոխարենը պարզաբանում տվեց ՀՀԿ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Այվազյանն՝ ասելով. «Խոսքը վերաբերում է միայն արարողակարգի գնումներին, որոնք իրականացվելու են փակ կերպով: Եթե մամուլին հավատում եք, ապա օրենքին էլ հավատացեք: Գաղտնի, փակ կարգը վերաբերում է ոչ թե բյուջեով նախատեսված ծախսերին, ոչ թե հաշվետվություններին, այլ, օրինակ, թե որ ռեստորանում հաց ուտել»: «Եթե հետագայում որեւէ բան լինի, տեղյակ կպահեմ»,- կատակեց Գալուստ Սահակյանը: Արդյունքում ՀԱԿ-ը ձեռնպահ քվեարկեց: Ի դեպ, քվեարկությունների ժամանակ բացակա գործընկերների փոխարեն քվեարկեցին ՀՀԿ պատգամավորներ Վազգեն Կարախանյանն ու Արտակ Դավթյանը: