Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ և որ դեպքում կփոխարինվեն շարքից դուրս եկած միկրոավտոբուսները

Հասարակություն
36e8fdd138e62aeacd26ee922f17bd36

Սույն թվականի դեկտեմբերի 5-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բավականին խիստ գնահատեց տրանսպորտի առկա վիճակը Երևանում  ու  նրա  այն հարցին, թե «Ավտոբուս» ՓԲԸ-ի ռեզերվում քանի ավտոբուս կա, պատասխանեցին, որ «Ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 95 ռեզերվային ավտոբուս: Հանձնարարեց, որպեսզի շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցները փոխարինվեն դրանցով: Դեկտեմբերի  12-ի  աշխատանքային խորհրդակցության ժամանակ ուշադրությամբ հետևեցի, թե ինչ է զեկուցվելու այդ հանձնարարականի առնչությամբ, սակայն ոչ մի խոսք չեղավ այդ մասին: Դրա փոխարեն տրանսպորտի  վարչության աշխատակիցներին հանձնարարվեց  մինչև տարեվերջ   աշխատանքի գան ու գնան քաղաքային տրանսպորտով, բայց անհասկանալի էր, թե   նրանց՝  տրանսպորտով  երթևեկելու նպատակը որն  է լինելու, ինչի մասին են զեկուցելու, արդյոք  այս  գործողության  արդյունքում  է որոշվելու, թե   երթուղիների   քանի  տրանսպորտային միջոց է  փոխարինվելու  «Ավտոբուս»  ՓԲԸ-ի  ռեզերվային  ավտոբուսներով: Այս առիթով նամակով այսօր դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Խնդրում եմ պարզաբանել, թե 05.12.2016թ. աշխատանքային խորհրդակցության  ժամանակ տրված  Ձեր հանձնարարականի արդյունքում շարքից դուրս եկած որ տրանսպորտային միջոցները պետք է փոխարինվեին «Ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներով, ինչու  12.12.2016թ.  աշխատանքային խորհրդակցության ժամանակ  չզեկուցվեց այդ մասին և ինչու են այդ 95 ավտոբուսները ռեզերվում մնացել, եթե քաղաքի տրանսպորտը կարիք ունի հենց ավտոբուսների: Ե՞րբ   և ո՞ր    դեպքում «Ավտոբուս»  ՓԲԸ-ի  95  ռեզերվային  ավտոբուսներով կփոխարինվեն շարքից դուրս եկած  միկրոավտոբուսները»: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ