Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամը 22:00-ի դրությամբ, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում

Կարևոր լուրեր Պաշտոնական
roads

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում: Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ, Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածները, Սպիտակի, Սիսիսանի և Տիգրանաշենի ավտոճանապարհները և Ջաջուռի լեռնանցքը դժվարանցանելի են, տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը,  Սարավան-Զանգեր և Ախուրյան-Աշոցք ճանապարհահատվածները։ Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն ....................... ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում: Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ, Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածները, Սպիտակի և Տիգրանաշենի ավտոճանապարհները դժվարանցանելի են, տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը,   Սարավան-Զանգեր և Ախուրյան-Աշոցք ճանապարհահատվածները։ Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն ......................................   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական ճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը և Երևան-Գյումրի- Վրաստանի սահման ավտոճանապարհի Ախուրյան-Աշոցք հատվածը։ Առնվազն 5 ժամ այդ ճանապարհահատվածները փակ կլինեն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն ...................... Հորդոր վարորդներին. հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ձյան առատ տեղումները, կան ճանապարհահատվածներ, որտեղ սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ բավականին ցածր: Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն