Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Պաշտոնական
arman-tatoyan-1

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 13-ին հեռախոսային քննարկում է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջնահերթությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին: Հանձնակատարին են ներկայացվել նախագծում տեղ գտած այն դրույթները, որոնք միտված  են  Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերի բարձրացմանը, ինչպես նաեւ Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունների հստակեցմանը: Հանձնակատարն իր հերթին կարևորել է նախագծի ընդունումը՝ նշելով, որ այդ կարգավորումները կնպաստեն Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության բարձրացմանը:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ