Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը զգուշացնում է փակ ճանապարհների մասին. թարմացվող

Հասարակություն
roads1

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին Երևան-Դիլիջան ավտոճանապարհը՝ մինչև Դիլիջանի թունելի սկիզբ, դարձել է դժվարանցանելի և դադարեցված է երթևեկությունը բեռնատար ավտոմեքենաների համար:

Վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց:

Տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը:

Վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց:

ՀՀ ոստիկանություն