Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանության մեջ մեղադրվողն ալիբի՞ ունի (տեսանյութ)

Հասարակություն
15451313_1189133197790742_1354095171_n

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու ՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալ Յուրի Հակոբյանը չի ընդունում իր մեղքը: Նրա պաշտպան Արմեն Նադիրյանը չի հասկանում, թե ինչու դատարանը ապացուցված չի համարում իրենց ներկայացրած այլուրեքությունը՝ ալիբին. «Այդ պահին իմ պաշտպանյալը եղել է այլ վայրում, փորձաքննությունը ցույց է տվել, որ նա զանգ է կատարել  կասկածվող անձանցից մեկին, այլ վայրից: Նրան այդ ժամին ֆիքսել են տեսախցիկներ՝ լրիվ այլ վայրում, բայց այս ամենը դատարանը չի ընդունում: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ չեն ընդունում, ինչո՞ւ չեն գնահատում,  հիմա ես բողոքարկելու եմ, բայց ես կարծում եմ՝ մերժելու են՝ ասելով, որ կա ապացույցների  համակցում»: Ինչ վերաբերում է փորձաքննության արդյունքներին, որոնց համաձայն մեղադրյալներն այդ պահին եղել են թմրանյութի ազդեցության տակ, ըստ Արմեն Նադիրյանի, այդ մասին հայտարարությամբ անմեղության կանխավարկած է խախտվել. «Փորձաքննությունը  ցույց է տվել, որ հայտնաբերված թմրանյութի հետքերը օգտագործման վաղեմությամբ համապատասխանում են 4-6 ամսվա, բայց թե երբ  է կատարվել այդ փորձաքննությունը, հայտնի չէ»: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 4-ին, ըստ նախաքննության, մի խումբ անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում հարվածներ են հասցրել Եղիշե  Խաչատրյանի կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դիմել փախուստի: Գործով ձերբակալվել է 6 անձ՝ Խաչիկ Քոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը եւ Հարություն Գրիգորյանը