Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ գրասենյակից առանձնազրույց են ունեցել «հաց բերող» Արթուր Սարգսյանի հետ

Հասարակություն
Mip

2016 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ տեղեկացնելով, որ  Ա. Սարգսյանն ունի առողջական խնդիրներ:

Նույն օրը Պաշտպանի հանձնարարությամբ Արագ արձագանքման խումբն այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրել Ա. Սարգսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, ինչպես նաեւ առանձնազրույց ունեցել նրա հետ:

Բողոքում բարձրացված հարցերի եւ այցելության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների համապարփակ ուսումնասիրությունից հետո անհրաժեշտություն  է առաջացել կրկնակի այց կատարել՝ այցելություն իրականացնող խմբում ներգրավվելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ մասնագետին: Դեկտեմբերի 13-ին կատարված կրկնակի այցելության արդյունքներն ամփոփելով` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել Ա. Սարգսյանի փաստաբանի բողոքը քննարկման ընդունելու մասին: Արդարադատության նախարարությունից պահանջվել են պարզաբանումներ՝  կապված Արթուր Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման հետ: Ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական եւ ամենօրյա ուշադրության ներքո: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ