Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետությունը պարտքեր է կուտակում, քաղաքացիները՝ «յոլա գնում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
partq-nkar

Հայաստանի  ներքին պարտքն ավելանում է աննախադեպ տեմպերով։ 11 ամսվա ընթացքում այն աճել է 43%-ով՝ տարեսկզբի 368.4 մլրդ դրամից  հասնելով 528.8 մլրդ դրամի։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասում է. «Բյուջեն պետք է կատարվի, բյուջեի դեֆիցիտը պետք է ֆինանսավորվի այս կամ այն կերպ։ Պետական պարտատոմսերի թողարկման և  տեղաբաշխման  հաշվին ռեսուրսներ ներգրավելու տարբերակն այս պահի դրությամբ այլընտրանք չունի»։ Պետությունը ստիպված է նույնիսկ 13% տոկոսադրույքով պարտք վերցնել սեփական քաղաքացիներից՝ պետական պարտատոմսերի տեսքով։ Արտաքին պարտքն արդեն հատում  թույլատրելիի սահմանը  և կառավարությունը կաշկանդված է դրսից գումարներ բերել. «Արտաքին աղբյուրներից վարկային ռեսուրսներ էժան և երկարաժամկետ, ցածր տոկոսներով ներգրավելու հնարավորությունները հետզհետե քչանում, նվազում են»։ Ներքին աղբյուրներից պարտք վերցնելու պատճառ են նաև 2016-ի ոչ բավարար տնտեսական ցուցանիշները. «Բյուջեով կանխատեսված այս տարվա 2.2%-ի տնտեսական աճը ամենայն հավանականությամբ չի լինի, որովհետև շինարարությունը և գյուղատնտեսության ոլորտը էական անկում են գրանցել»։ Պաշտոնական տվյալներով՝ հայաստանցիների 3-ից մեկն աղքատ է։ Սոցիալական հարցերը լուծելու համար գումարը չի բավարարում նաև շարքային քաղաքացիներին։ Սակայն ի տարբերություն պետության, ցածր եկամուտների ֆոնին նրանք հակված են պարտքեր չկուտակել։ Ավելին՝ տեսանյութով