Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսում կուտակվել է 340 բեռնատար ավտոմեքենա

Կարևոր լուրեր Պաշտոնական
703843

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելիեն: Փակ է Ստեփանավան-Կաթնաղբյուր, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ  դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ: Ըստ ստացված տեղեկատվության՝ Լարսի անցակետում (Վրաստանի կողմից) կուտակվել են 340 բեռնատար ավտոմեքենա: