Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեկտեմբերի 14-ից կփակվի Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման  ավտոճանապարհի  մի հատվածը

Հասարակություն
aaa

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի դեկտեմբերի 14-ից՝  ժամը 08.00-ից,  Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի  կմ0+000-կմ38+450  (Վանաձոր - Թումանյան)   հատվածով երթևեկությունը   ժամանակավորապես  կդադարեցվի և այն փակ  կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. 1.  Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝ Ա) Երևան - Սևան - Իջևան (Մ-4) , Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն - Վրաստանի սահման (Մ-16)  ճանապարհահատվածներով: Բ) Երևան - Սպիտակ - Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջևան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։ 2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով. Ա)      Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի - Վրաստանի սահման, Բ) Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով։ 3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան - Գյումրի - Աշոցք - Բավրա - Վրաստանի սահման ճանապարհահատվածից։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն