A
A
Գագիկ Ծառուկյանը գյումրեցիների հետ հանդիպումից հետո է տեղեկացել, որ մարդ է մահացել (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գյումրիում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին. Քիչ առաջ ցավով տեղեկացանք, որ այսօր Գագիկ Ծառուկյանի Գյումրի կատարած այցելությունից առաջ Վարդանանց հրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ 50-ն անց տղամարդը տեղում մահացել է սրտի կաթվածից: Գագիկ Ծառուկյանը հրապարակում գյումրեցիների հետ հանդիպումից հետո է միայն տեղեկացել այդ մասին: Նա խնդրել է իր ցավակցությունը փոխանցել մահացածի ընտանիքին և հարազատներին: