Անկառավարելի իրավիճակ Գյումրիում․Գագիկ Ծառուկյանին դիմավորելիս մի տղամարդ մահացավ. Առավոտ
Քիչ առաջ երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու ու ԲՀԿ ակտիվի հետ հանդիպելու համար Գյումրի ժամանեց Գագիկ Ծառուկյանը: Գյումրու կենտրոնում՝ Ամենափրկիչ եկեղեցու մոտ աննկարագրելի իրավիճակ էր ստեղծվել, ասեղ գցելու տեղ չկար, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Գյումրու սոցիալապես անապահով բոլոր բնակիչները՝ նամակները ձեռքերին, մի մարդու պես եկել էին Գագիկ Ծառուկյանին տեսնելու ու օգնություն խնդրելու:
Նույնիսկ եկել էին նրանք, որոնք ձեռնափայտերով էին ու չէին կարողանում սառցակալված փողոցներում նորմալ տեղաշարժվել։ Գյումրեցիները Գագիկ Ծառուկյանին ընդունեցին ծափահարություններով, սկսվեց մի հրմշտոց, իրարանցում:
Գյումրեցիները Գագիկ Ծառուկյանին ընդունեցին ծափահարություններով, սկսվեց մի հրմշտոց, իրարանցում, մի տղամարդ այդ ընթացքում ընկավ գետինին, ու մահացավ։ Պարզեցինք, որ մահացողը 55 տարեկան Ներսես Մելքոնյանն էր։
Երբ Գագիկ Ծառուկյանը շարժվեց դեպի «Յոթվերք» եկեղեցի՝ մոմեր վառելու, բազմությունը նրա հետևից շարժվեց ու մի իրարանցում էլ սկսվեց եկեղեցում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով