ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի էՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:Դիլիջանի ոլորաններում, Վարդենյանց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին, Գորիս քաղաքի Թասի կոչվող ոլորաններում տեղ- տեղ առկա է մերկասառույցՍպիտակի ոլորաններում, Գորիս-Շինուհայր, Կաթնաղբյուր-Ուրասար, Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհներին առկա է ձնաբուք:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: