Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար հետազոտություններ՝ պոլիկլինիկաներում

Հասարակություն
222

2016 թվականին ՀՀ   ԱՆ   «Առողջապահական   ծրագրերի   իրականացման   գրասենյակ» պետական հիմնարկն աշխատանքներն իրականացրել   է հիմնականում երկու ուղղությամբ՝   հիվանդանոցային   համակարգի արդիականացման և  առավել  տարածված  ոչ  վարակիչ հիվանդությունների  կանխարգելմանը  և  վաղ  հայտնաբերմանն  ուղղված սկրինինգային ծրագրի:   ՀՀ  Նախագահի՝  տարածքների  համաչափ  զարգացման  քաղաքականությանը համահունչ մարզային      հիվանդանոցային      համակարգի      արդիականացման ծրագրի շրջանակում տարեսկզբին  շահագործման է հանձնվել   Մեղրու տարածաշրջանային  բազմապրոֆիլ  բժշկական  կենտրոնը,  որը  բնակչությանը որակյալ  բժշկական ծառայություններ է մատուցում իրենց բնակավայրին մոտ: Ընթացիկ   տարում  իրենց  դռներն են  բացել  նաև  նորակառույց  հինգ  գյուղական առողջության կենտրոններ` Արարատի մարզի Լանջազատ և Մխչյան, Լոռու մարզի Ուռուտ,  Վայոց  ձորի  մարզի  Շատին  և  Արագածոտնի  մարզի  Բյուրական համայքներում: Դրանք միաժամանակ  ապահովվել  են  անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Ներկայումս  սահմանված ժամկետների գերազանցմամբ ընթանում  են Արտաշատի   բժշկական   կենտրոնի   արդիականացման   և   Սևանի   բժշկական կենտրոնի   կառուցման   աշխատանքները,  որոնց  ավարտը  ակնկալվում  է    2018 թվականին: ՀՀ կառավարության  որդեգրած  քաղաքականությունից  և  Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարություններից, ինչպես նաև ՄԱԿ-ի  կողմից  հաստատված  Կայուն  զարգացման  նպատակներով  սահմանված թիրախներից է բխում  2015թ.   սկզբից   մեկնարկած ոչ  վարակիչ  հիվանդությունների  վաղ  հայտնաբերմանն  ու  կանխարգելմանն ուղղված սկրինինգային  ծրագիրը։ Բոլորին   քաջ   հայտնի   է,   որ   մահացության կառուցվածքում 80 տոկոսը ոչ վարակիչ հիվանդություններն են, մասնավորապես` սրտանոթային   հիվանդությունները,   չարորակ   նորագոյացությունները     և շաքարային դիաբետը։ Առողջության  առաջնային  պահպանման օղակում՝  պոլիկլինիկաներում  և  գյուղական ամբուլատորիաներում,  35-ից  68  տարեկան  բոլոր  քաղաքացիները հնարավորություն  ունեն  անվճար  հետազոտվելու  զարկերակային  գերճնշման  և շաքարային  դիաբետի,  իսկ  30-ից  60  տարեկան  բոլոր  կանայք`  ՊԱՊ  թեստի հետազոտության  միջոցով  արգանդի  պարանոցի  քաղցկեղի  վաղ  ախտորոշման  և կանխարգելման  նպատակով:  Մինչ օրս իրականացվել է  875 հազար հետազոտություն, այդ թվում՝ կանանց մոտ շուրջ 108 հազար ՊԱՊ թեստի, շուրջ 317 հազար քաղաքացու՝ արյան մեջ քաղցի գլյուկոզի և 450 հազար քաղաքացու՝ զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգային հետազոտություններ: Խոցելի խմբերի ընդգրկվածությունը հնարավորինս մեծացնելու նպատակով դեռևս ծրագրի նախապատրաստական փուլից սկսած իրազեկման   լայնածավալ  աշխատանքները  տարվել  են: Նպատակը միաժամանակ  առողջ  ապրելակերպի քարոզչությունն է: Արդիականացվել և ամենավերջին սերնդի   բժշկական   սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ  «Պրոֆ. Ռ.Յոլյանի   անվան   արյունաբանական   կենտրոնը»,     որտեղ տեղակայվել   են   ոսկրածուծի  փոխպատվաստման ծառայություն և ցողունային բջիջների լաբորատորիա: Ստեղծված   հնարավորությունները   կնպաստեն   արյան  չարորակ հիվանդությունների   բուժման   արդյունավետության  բարձրացմանը: Տարածաշրջանում   առաջին   անգամ   կիրականացվեն    ոսկրածուծի փոխպատվաստումներ,   բարձր   դեղաչափային  քիմիաթերապիա   և   միջազգային չափորոշիչներնին համապատասխանող այլ միջամտություններ: Միաժամանակ,   կենտրոնի     մեծահասակների   և   մանկական   6   մասնագետ Համբուրգի   Համբուրգ-Էպենդորֆ   համալսարանական   կլինիկայում վերապատրաստվել   է   ծրագրի   շրջանակում:   Բազմաթիվ   այլ   մասնագետներ   էլ աշխարհի   առաջատար   կլինիկաներում   վերապատրաստումներ   են   անցել   այլ ծրագրերով։ Հաշվի առնելով հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղների բուժման բացառիկ   նշանակությունը`   ծրագիրն   իրականացվել   է   «Նվիրիր   կյանք» Հայաստանի   բարեգործական   հիմնադրամի   և ՀՀ նախագահի   տիկին   Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Գալիք   տարում մարզային բժշկական   կենտրոնների     արդիականացման   և   սկրինինգային ծրագրերի   շարունակմանը   զուգընթաց Վանաձորի բժշկական կենտրոնը կհագեցվի   անհրաժեշտ   սարքավորումներով, կիրականացվեն Ուռուցքաբանության   գերազանցության   հայկական   կենտրոնի   ճառագայթային բուժման   կառուցման   աշխատանքները։ Առողջապահության նախարարություն