Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման վերջնաժամկետը՝ 2018թ. հունվարի 1

Տնտեսություն
4c0c998d9ae50eaeb5e9cc70dab51fa9

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2017թ. հունվարի 1-ից հետաձգել մինչև 2018թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին առավել սահուն իրականացնել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացը: «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»   ՀՀ օրենքի նախագծի  ընդունման արդյունքում` համապատասխան տարողությամբ ակցիզային դրոշմանիշեր չլինելու պարագայում  փոխարինող տարողություններով դրոշմանիշերի տրամադրման անհրաժեշտություն չի առաջանա: Ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերի՝ էլեկտրոնային եղանակով տրամադրման  կարգը հնարավորություն կտա հարկ վճարողներին մինչև ալկոհոլային խմիչքների իրացումն էլեկտրոնային եղանակով կատարել գրանցումներ (ստացված ակցիզային դրոշմանիշերը ըստ սերիա-համարների վերագրել իրացվող ապրանքներին),  իսկ անհրաժեշտության դեպքում՝  էլեկտրոնային եղանակով կատարել ճշգրտումներ այդ գրանցումներում: Միաժամանակ նախատեսվում է, որ ներկայում կիրառության մեջ գտնվող և համապատասխան տեղեկությունները տեսանելի դարձնելու հնարավորություն չապահովող դրոշմանիշերը կօգտագործվեն մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը, որից հետո ակցիզային դրոշմանիշերին և դրոշմապիտակներին առնչվող հարցերը կկարգավորվեն ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Կարևորելով հարկային արտոնությունների վերաբերյալ օրինագծերի ընդունումը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է հանրությանը հնարավորինս իրազեկել նախատեսվող փոփոխությունների մասին: