Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման հարցեր

Տնտեսություն
energ

Աշխատանքային այցով  դեկտեմբերի 7-8-ը  ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում  գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ատոմային էներգետիկայի Ռոսատոմ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի, առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և Ռուսատոմ Սերվիս ընկերության ղեկավարության հետ։ Քննարկվել  են ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են մասնավորապես Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։ Ամփոփվել են առաջին փուլի արդյունքները և հստակեցվել 2017թ. խնդիրներն ու ժամանակացույցը։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ էներգաբլոկի ծրագրի իրականացման շրջանակներում նաև 2018-2019թթ. իրականացվելիք աշխատանքի ծավալի և ժամկետների վերաբերյալ։   Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն